Իրանը փորձարկել է «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը
Իրանը փորձարկել է «Բավար-373» սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը, որը ռուսական С-300-ի նմանօրինակն է, հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով իրանցի գեներալ Ամիր Ֆարզադ Էսմաիլին:
«Ամբողջ համակարգն ավարտված է և փորձարկումներ են անցկացվել: Այդ համակարգն ամբողջովին Իրանում է պատրաստված և որոշ մասեր տարբեր են С-300-ից»,- նշել է նա՝ հավելելով, որ Թեհրանը ծրագրում է այդ համալիրն օգտագործել ռուսական С-300-ների հետ:
Էսմաիլը նշել է, որ «Բավար-373» համակարգի փոխանցումը «Հաթամ ալ-Անբիա» բազա նախատեսվում է մինչև 2018 թ. մարտին, հենց այն բազա հասցնեն, շահագործման կդրվի:
Bavar-373 հրթիռի թռիչքի հեռահարությունը 1.5 անգամ գերազանցում է S-300-ին։ Ֆարզադը նոր մանրամասներ չի ներկայացրել։ Հայտնի է, որ S-300 հրթիռի առավելագույն հեռահարությունը կազմում է 300 կիլոմետր, ինչը նշանակում է, որ Bavar-373 զենիթահրթիռային համալիրի հրթիռի հեռահարությունը կազմում է 450 կիլոմետր։
Bavar-373-ը ռադարային համակարգի հետ պաշտոնապես ներկայացվել է ընթացիկ տարվա օգոստոսին, որին ներկա է եղել Իրանի նախագահ Հասան Ռուհանին։