20.04.2025
«Սիրիայի դեմոկրատական ուժերն» ազատագրել են Ռաքայի Հին քաղաքը
prev Նախորդ նորություն

Մինչ ընտրություններ Բեռլինը Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու որոշում չի կայացնի

Մինչեւ բունդեսթագի ընտրությունները Բեռլինը չի կայացնելու որոշում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը, փոխանցում է DW-ը։

Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է այս հարցը բարձրացնել հոկտեմբերին ԵՄ հերթական գագաթնաժողովի ժամանակ։


«Դաշնային կանցլերը կխորհրդակցի իր եվրոպացի գործընկերների հետ՝ արդյոք իմաստ ունի դադարեցնել անդամակցության մասին բանակցությունները»,- հայտնել է Զայբերտը։ Դրա համար կպահանջվի ԵՄ բոլոր երկրների ընդհանուր դիրքորոշումը։

Մինչեւ հոկտեմբեր բանակցությունների դադարեցման հարցը համաեվրոպական մակարդակի վրա քննարկելու անհրաժեշտություն չկա, հիմա դրանք առանց այդ էլ սառեցված են, շեշտել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։ Մեկ օր առաջ Անգելա Մերկելն ու կանցլերի պաշտոնի համար նրա մրցակից , սոցիալ դեմոկրատ Մարտին Շուլցը հայտնել էին, որ կողմ են բանակցությունները դադարեցնելուն։

Օգոստոսի վերջին ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտնել էր, որ «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից»։ Նրա խոսքով՝ Բրյուսելը պետք է հասկացնի Թուրքիային, որ հենց Էրդողանի համակարգն է անհնար դարձնում ԵՄ-ին այդ երկրի անդամակցությունը։

Իրանն Ադրբեջանից պահանջում է դեսպանություն չբացել Իսրայելում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար