23.11.2024
Կատարը ողջունում է Դոհայի և Պարսից ծոցի երկրների միջև ճգնաժամի հարցում ՌԴ դիրքորոշումը
prev Նախորդ նորություն

Եթե հանրաքվեն տապալվի՝ Բարզանին հրաժարական կտա

Եթե անկախության հարցով հանրաքվեն տապալվի, ապա Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հրաժարական կտա իր պաշտոնից: Այս մասին նա հայտարարել է անձամբ:


Demokrathaber.org-ի հաղորդմամբ, հանրաքվեն կանցկացվի  սեպտեմբերի 25-ին, որին կհաջորդեն խորհրդարանական ընտրությունները՝  նոյեմբերի 6-ին:


Բարզանին հույս է հայտնել, որ սեպտեմբերի 25-ը քրդերի համար կդառնա անկախության տոն, իսկ եթե այդպես չլինի, ապա ինքը կհեռանա Իրաքյան Քուրդիստանի ղեկավարի պաշտոնից:


Ավելի վաղ Բարզանին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ եթե հանրաքվեն խոչընդոտվի, ապա դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ:


Նշենք, որ հանրաքվեի առթիվ իրենց դժգոհությունն են հայտնել ԱՄՆ-ն, Թուրքիան, Իրանն ու պաշտոնական Բաղդադը: