9.07.2025
Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը համատեղ ռազմական գործողություն են պատրաստում Սիրիայում
prev Նախորդ նորություն

Ռոհանին միջուկային ծրագրի պաշտպանությունն անվանել է Իրանի քաղաքական առաջնահերթություն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է անվանել իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի պաշտպանությունը, հայտնում է Mehr գործակալությունը։

«Զարիֆի ամենամեծ պարտականությունն ԱԳՆ-ում այն է, որ պաշտպանի Իրանի միջուկային համաձայնագիրն ու ԱՄՆ-ին ու Իրանի դեմ տրամադրված մյուս երկրներին թույլ չտա հաջողության հասնել գործարքը ոչնչացնելու իրենց ծրագրերում»,- ասել է Ռոհանին կառավարության թեկնածուներին խորհրդարանում վստահության քվե հայտնելուց առաջ։

Հուլիսի 18-ին ԱՄՆ վարչակազմը հայտնել է, որ սեւ ցուցակում են ընգրկվում 18 անձ ու կազմակերպություն, որոնք աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագիրը, իրանական ռազմական գնումներն ու Իրանի հեղափոխության պահակների կորպուսը։ Ի պատասխան, Իրանի իշխանությունները դիմել են ՄԱԿ ԱԽ-ին՝ դժգոհելով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից ու Վաշինգթոնին մեղադրելով միջուկային գործարքի խախտման մեջ։

Ասադն Էրդողանին քաղաքական չքավորի հետ է համեմատել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները