Իրաքյան Քրդստանը Իսրայելի պլացդարմ ուժեղացող Իրանի դեմ
Իրաքյան Քրդստանում հանրաքվեի հետ կապված Իսրայելի նպատակն է պահպանել լավ հարաբերությունները քրդերի հետ` հակադարձել իրանական ազդեցության տարածմանն ու դիվերսիաներին, ինչպես նաև համակարգել քաղաքականությունը Թուքրիայի հետ, քանի որ Թուրքիայի և Իսրայելի միջև սկսել են զարգանալ կոմերցիոն հարաբերությունները։
Դա կատարվում է չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը` իմպուլսային առաջնորդ է հակասեմական և բռնապետական բնավորության գծերով։ Այդ մասին հայտարարել է իսրայելալական հետախուզության նախկին աշխատակից Ալեքսանդր Գրինբերգը, փոխանցում է kurdistan.ru կայքը։
Նրա խոսքով, շարունակվում են Իսրայելի ու Քրդստանի հետախուզությունների միջև համագործակցությունը` չնայած այժմ թշնամի է ոչ թե Սադդամ Հուսեյնի սուննիական վարչակազմը, այլ շիական արաբական մեծամասնությունն ու ուժեղացող Իրանը, ինչը կարևոր է Իսրայելի համար։
Ըստ նրա, այժմ էլ իսրայելական հետախուզությունը Իրաքսյան Քրդստանի տարածքով ուղիղ ելք ունի Իրանի ու Իրաքի վրա։
Նա հավելել է, որ քրդերը չեն ցանկանում բացահայտել իրենց կապերն Իսրայելի հետ, քանի որ զգուշանում են Իրանի ու արաբական աշխարհի արձագանքից։