8.06.2025
Իրաքյան Քրդստանը Իսրայելի պլացդարմ ուժեղացող Իրանի դեմ
prev Նախորդ նորություն

Իրանի ընդդիմության առաջնորդը դադարեցրել է հացադուլը

Իրանի ընդդիմության առաջնորդ Մեհդի Քյարուբին, ով գտնվում է տնային կալանքի տակ, դադարեցրել է հացադուլն այն բանից հետո, երբ կառավարությունը համաձայնել է նրա տնից հեռացնել ՆԳՆ աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հաղորդվում է, որ Քյարուբին հանդիպել է առողջապահության և բժշկական կրթության հարցերով նախարար Հասան Գազիզադե-Հաշեմիի հետ, և ստանալով վստահեցումներ, դադարեցրել հացադուլը։

Երեկ հաղորդվել էր, որ Իրանի մեջլիսի նախկին խոսնակ Քյարուբին, ով արդեն 6 տարի գտնվում է տնային կալանքի տակ, հոսպիտալացվել է հացադուլ հայտարարելուց մեկ օր անց։ Հացադուլի միջոցով նա պահանջել է իր գործով դատական լսումների ամսաթիվ նշանակել։ Քյարուբիին հոսպիտալացրել էին զարկերակային բարձր ճնշմամբ։

Ընդդիմադրի կինը հայտնել է, որ ամուսինը պահանջել է նաև իրենց տնից ՆԳՆ աշխատակիցների և տեսահսկման խցիկների հեռացում։

Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը համատեղ ռազմական գործողություն են պատրաստում Սիրիայում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին