17.09.2025
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են. Թուրքիան ռազմական գործողություն է ծրագրում Սիրիայում
prev Նախորդ նորություն

ԻՀՊԿ-ն Իրանի հյուսիս-արեւմուտքում ահաբեկիչների խմբի է ոչնչացրել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրանի հյուսիս-արեւմուտքում ահաբեկիչների խմբի է ոչնչացրել: PressTV-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Պակպուրը:

Նրա խոսքով՝ ահաբեկիչների խումբը փորձել է երկիր թափանցել՝ հարձակումներ իրականացնելու նպատակով:


«Ահաբեկիչները ոչնչացվել են Ատրպատական նահանգի սահմանամերձ գոտում»,- ասել է նա:

Բախումների ընթացքում երկու ահաբեկիչ է ոչնչացվել, եւս 4-ը վիրավորվել է: Խմբից զենք եւ զինամթերք են առգրավել:

Իրանի ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել բանակցությունների միջոցով
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը
16.09.2025
Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը