23.11.2024
Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող 27 գրոհայինների
prev Նախորդ նորություն

Իրանցի գեներալը մեղադրել է ԱՄՆ–ին`Թեհրանի նկատմամբ «լիբիական սցենար» մշակելու մեջ

Իսլամական հեղափոխության պահապանանների գնդի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն մեղադրել է ԱՄՆ–ին`Իրանի նկատմամբ «լիբիական սցենար» մշակելու մեջ։ Այդ մասին նա հայտարարել է, արձագանքելով ԶԼՄ–ների այն տեղեկությունները, թե ԱՄՆ–ը ցանկանում է հասնել նրան, որպեսզի ՄԱԳԱՏԷ ստուգումներ իրականացնի Իրանի «կասկածելի ռազմական օբյեկտներում», փոխանցում է EADaily–ն։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն փորձում է մանիպուլյացիաների, հոգեբանական պատերազմի միջոցով Իրանի նկատմամբ կիրառել լիբիական սցենարը։

Մինչ այդ, Associated Press–ը հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին նշել էր, որ Թրամփը պատրաստվում է ուժեղացնել վերահսկողությունը իրանական ռազմական և միջուկային օբյեկտների նկատմամբ։