10.10.2024
Կատարը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել
prev Նախորդ նորություն

Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող 27 գրոհայինների

Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող 27 հոգու, հայտնել է Իրանի ազգային անվտանգության նախարարությունը, IRMA գործակալության փոխանցմամբ:

Նախարարության տեղեկությամբ՝ այդ անձինք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Իրանի տարածքում: Նրանց մասին տեղեկություններ են ստացվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողության նախօրեին հետախուզական տեղեկատվության փոխանակման արդյունքում:


Նշվում է նաև, որ ահաբեկիչներից տասը ձերբակալվել են Իրանի տարածքից դուրս և փոխանցվել երկրին, իսկ տասնյոթը ձերբակալվել են անմիջապես Իրանի տարածքում:


Հունիսի 7-ի առավոտյան կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: Հարձակման է ենթարկվել խորհրդարանի շենքն ու հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնիի թամբարանը: Ըստ նախնական տվյալների, 12 մարդ է զոհվել, 39 վիրավորվել է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն:


Իրանի իսլամական հեղափոխության պահապանների գունդը խոստացել էր վերժխնդիր լինել իսլամիստներից:

Իրանցի գեներալը մեղադրել է ԱՄՆ–ին`Թեհրանի նկատմամբ «լիբիական սցենար» մշակելու մեջ
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները