10.10.2024
Իրանցի գեներալը մեղադրել է ԱՄՆ–ին`Թեհրանի նկատմամբ «լիբիական սցենար» մշակելու մեջ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ–ն սադրում է Թեհրանին`դուրս գալ միջուկային գործարքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բացասական վերաբերմունքը Իրանի հետ միջուկային գործարքին աղոտ է դարձնում դրա ապագան։ ԱՄՆ–ն առիթ է փնտրում և սադրում է Իրանին դուրս գալու միջուկային համաձայնագրից։ Այդ մասին ru.valdaiclub.com –ին հայտնել է 2001–2005թթ.–ին Իրանում ՌԴ–ի դեսպան Ալեքսանդր Մարյասովը։

Մարյասովը նշել է, որ ՌԴ–ն հավատարիմ է միջուկային համաձայնագրի իրականացմանն ու դրա կատարմանը բոլոր մասնակիցների կողմից։

«ԱՄՆ–ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը հանգեցնելու է իրանա–ամերիկյան հարաբերությունների սրացման ու լարվածության աճին ամբողջ Մերձավոր Արևելքում»,–հավելել է նա։

Արևելագետ. Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ ժամկետը բարդ է լինելու
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները