21.03.2026
Խամենեին ԱՄՆ-ն անվանել է «աշխարհի ամենաագրեսիվ պետությունը»
prev Նախորդ նորություն

Ամերիկացիները ցանկանում են ապաէսկալացիայի գոտիները դուրս բերել Դամասկոսիհ հսկողությունից

Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բորիս Դոլգովը հայտարարել է, որ Սիրիայի ապաէսկալացիայի գոտիների ստեղծումն ունի դրական տենդենց, սակայն այն պարունակում է նաև վտանգներ, փոխանցում է Sputnik–ը։

Նրա խոսքով, ապաէսկալացիայի գոտիների ստեղծումն օրինակ Հոմսում դրական է, քանի որ այն արդյունաբերական կենտրոն է և խիտ բնակեցված տարածք։

Ըստ նրա, ապաէսկալացիայի գոտիները փաստորեն վերածվում են ինքնավար շրջանների ու այնտեղ ձևավորվում են ինքնուրույն ռազմական միավորներ, ինչը դա կարող է հանգեցնել Սիրիայի կազմաքանդմանը։

Նա նշել է, որ ամերիկացիները ցանկանում են ապաէսկալացիայի գոտիները դուրս բերել Դամասկոսի վերահսկողությունից։