23.11.2024
Թուրքիան կարող է ապահովել Կատարի բոլոր պահանջները. թուրք նախարար
prev Նախորդ նորություն

Խամենեին ԱՄՆ-ն անվանել է «աշխարհի ամենաագրեսիվ պետությունը»

Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին կոչ է արել Իրանի կառավարությանը ուժ ու վճռականություն դրսեւորել ի դեմս հեգեմոնների, հատկապես ԱՄՆ-ի, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով, չնայած Իրանի մեկուսացնելու թշնամիների փորձերին, ազգը մեկուսացված չէ ու շարունակում է համագործակցել աշխարհի հետ ու դիմակայել հեգեմոններին։ Խամենեին ԱՄՆ-ին կոչել է «աշխարհի ամենաագրեսիվ պետությունը» ու Իրանի կառավարությանը կոչ է արել ուժ ու վճռականություն դրսեւորել։


«Այսօր իրանցիները սովորել են միջոցառումներ ձեռնարկել թշնամիների ինտրիգների դեմ, իսկ Իրանի պաշտոնյաները գիտեն, թե ինչպես պայքարեն թշնամու դեմ»,- ասել է նա: