31.07.2025
Էրդողանը հաստատել է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական նոր կազմը
prev Նախորդ նորություն

Թուրքիան կարող է ապահովել Կատարի բոլոր պահանջները. թուրք նախարար

Թուրքիան կարող է ապահովել Կատարի բոլոր պահանջները։ Այդ մասին թուրք-քաթարական գործարար համաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։


Թուրք նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Ամբողջ աշխարհում Կատարի ներդրումների ընդհանուր ծավալը 335 մլրդ դոլար է, Թուրքիայում Կատարի ներդրումների ծավալը՝ 18 մլրդ դոլար, նշել է նախարարը։


Պարսից ծոցի պետությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար։ Դոհային ներկայացվել է տասներեք պահանջներից բաղկացած ցուցակ, որոնց կատարման դեպքում միայն երկրի հետ հարաբերությունները հնարավոր է վերականգնվեն։

Խամենեին ԱՄՆ-ն անվանել է «աշխարհի ամենաագրեսիվ պետությունը»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան