23.11.2024
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սիրիայում լարվածության թուլացման երրորդ գոտին ստեղծելու մասին
prev Նախորդ նորություն

Էրդողանը հաստատել է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական նոր կազմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է երկրի ԶՈՒ հրամանատարական նոր կազմը։ Այդ մասին հայտնում է թուրքական Rezmi Gazete պաշտոնական թերթը։


ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար նշանակված Յաշար Գյուլերը, ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Ադնան Օզբալը և Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Հասան Քյուչուքաքյուզը օգոստոսի 30-ից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։


Նշանակումներն արվել են երեկ՝ օգոստոսի 1-ին, վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ անցկացված գերագույն ռազմական խորհրդի նիստում։