23.11.2024
Սատանովսկի. Էրդողանը կփորձի վերացնել Աֆրինում քրդերի ինքնավարությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրանին հարված հասցնելու համար ԱՄՆ–ը աջակցում է Աֆղանստանում քաոսային իրավիճակին

ԱՄՆ–ն փորձում է կազմաքանդել խաղաղ գործընթացն Աֆղանստանում ու դադարեցնում է Աֆղանստանում իր հատուկ ներկայացուցչի աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Դմիտրի Ներսեսովը, փոխանցում է Fars News–ը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ի գլխավոր նպատակն է քաոսային իրավիճակ պահպանել Աֆղանստանում` Իրանին հարվածելու համար, քանի որ Աֆղանստանը գտնվում է շատ հարմար աշխարհագրական դիրքում, որպեսզի ԱՄՆ–ի համար ռազմակայան ծառայի Իրանի, ՌԴ–ի, կենտրոնականասիական երկրների ու Չինաստանի Սինձյան շրջանի համար։

Նախորդ ամիս աֆղանցի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ԱՄՆ–ի ուղղաթիռները մեծ քանակությամբ ԻՊ–ի գրոհայիններ են տեղափոխել Նանգարհար նահանգ։