23.11.2024
Փորձագետ. ԱՄՆ–ն փորձում է ապակայունացնել Մերձավոր Արևելքը
prev Նախորդ նորություն

Սատանովսկի. Էրդողանը կփորձի վերացնել Աֆրինում քրդերի ինքնավարությունը

Թուրքիայի նախագահը ցանկանում է ինչ–որ գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում, հավանաբար քրդերի դեմ։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Եվգենի Սատանովսկին։

Նրա խոսքով, խոսքը Աֆրինում քրդերի ինքնավարության վերացման մասին է, փոխանցում է politobzor.net–ը։ Էրդողանը մինչ այդ այդպիսի գաղափար էր առաջ քաշել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։

«Էրդողանի ցանկություններն ոչ միանշանակ են ընկալվում ՌԴ–ում ու ԱՄՆ–ում` իրենց պատճառներով։ Սակայն Աֆրինը քրդական շրջան է և շարունակելու է մնալ հենց այդպիսին»,–հավելել է նա։