23.11.2024
Փորձագետ. Իրանին հարված հասցնելու համար ԱՄՆ–ը աջակցում է Աֆղանստանում քաոսային իրավիճակին
prev Նախորդ նորություն

Պուտինի եւ Թրամփի հանդիպումը Թիլերսոնը հարաբերությունների բարելավման նշան է համարում

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումը երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման նշան է անվանել, փոխանցում է BBC-ն։

«Մենք դեռ ամենասկզբում ենք, եւ տվյալ պահին դժվար է ասել, թե ինչպիսի՞ն են ԱՄՆ-ի նկատմամբ Ռուսաստանի մտադրությունները։ Բայց հանդիպման գլխավոր նպատակն է, որպեսզի նախագահ Թրամփն ու նախագահ Պուտինը հնարավորություն ունենան քննարկել, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը տեսնում մեր երկրների միջեւ հարաբերությունները», - ասել է Թիլերսոնը Համբուրգում կայանալքի G20 գագաթնաժողովի նախօրեին։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Սիրիայում իրադրության կարգավորման մեթոդները։


«Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել համատեղ մեխանիզմներ ստեղծելու հարցը՝ կայնությունուն ապահովելու համար, ներառյալ՝ անօդաչու գոտիները, ցամաքում հրադադարի ռեժիմը պահպանելու համար դիտորդների հարցը եւ մարդասիրական օգնության առաքումը համակարգելը»,-ասվում է պետդեպի հայտարարությունում։

Ռեքս Թիլերսոնը նշել է, որ Սիրիայում իրադրության համար Ռուսաստանը շատ մեծ պատասխանատվություն է կրում։
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայի համակարտության բոլոր մասնակիցներին կոչ է արել կենտրոնանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի ուղղությամբ եւ խուսափել միմյանց հետ հակամարտություններից։