23.11.2024
Պուտինի եւ Թրամփի հանդիպումը Թիլերսոնը հարաբերությունների բարելավման նշան է համարում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ԱՊՀ երկրներին առաջարկել է կոնտինգենտներ ուղարկել Սիրիա

Ռուսաստանը դիմել է ԱՊՀ երկրներին՝ առաջարկելով քննարկել Սիրիայում մշտադիտարկման համար կոնտինգենտ ուղարկելու հարցը։ Այս մասին հայտնել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, սիրիական կարգավորման հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա դրված է այն հարցը, թե ինչ ռազմական կոնտինգետներ, որ երկրների ռազմական դիտորդներին է պետք ներգրավել Սիրիայում խաղաղապահ առաքելության համար: Ոչ ոք կասկածի տակ չի դնում Ռուսաստանից կոնտինգենտի մասնակցությունը, դրա համար էլ մենք դիմում ենք ԱՊՀ բոլոր երկրներին առաջարկով՝ դիտարկել իրենց երկրի կողմից ողջամիտ սահմաններում կոնտինգենտ ուղարկելու հնարավորությունը՝ իրավիճակի մշտադիտարկմանը համատեղ մասնակցելու համար»,- ասել նա։

Ալեքսանդր Լավրենտևի խոսքով, եթե Ղազախստանի կառավարությունը որոշում ընդունի նման ռազմական կոնտինգենտ ուղարկել, ապա դա  միայն ողջունելի կլինի: