18.04.2025
Փորձագետ. Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հակամարտությունը ձեռնտու է միայն ԻՊ–ին
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը Կատարին են ուղարկել պահանջների ցանկը

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը Կատարին են ուղարկել 13 կետից բաղկացած պահանջների ցանկը։ Reuters-ը հաղորդում է, որ պահանջների թվում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Իրանի հետ դիվանագիտական կապերի խզումը, Կատարում թուրքական ռազմաբազայի փակումը։

Կատարը պետք է նաեւ հայտարարի, որ խզել է հարաբերություններն ահաբեկչական եւ աղանդավորական կազմակերպությունների հետ, ներառյալ՝ «Մահմեդական եղբայրները», «Իսլամական պետությունը», «Ալ-Քայիդա»-ն, «Հըզբոլլահ»-ի եւ «Ջաբհաթ Ֆաթեհ ալ-Շամ»-ը։

Երկրները Կատարին 10 օր ժամանակ են տվել՝ պահանջները կատարելու համար, ինչից հետո ցանկն անվավեր կհամարվի։ Պահանջները Կատարին են փոխանցվել Քուվեյթի միջնորդությամբ։ 

Թուրքիան երեք անգամ ավելացրել է արտահանումը Կատար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար