3.08.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերը մեղադրել են Իրանին Հորմուզի նեղուցում «վտանգավոր» պահվածքի համար
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ը մտադիր չէ աջակցել Իրաքի Քուրդիստանի անկախացման հանրաքվեին

ՄԱԿ-ը մտադիր չէ որեւէ ձեւով աջակցել Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեին։ ՄԱԿ-ի՝ Իրաքին աջակցող առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ առաքելությունը «մտադիր չէ որեւէ ձեւով մասնակցել կամ կապ ունենալ հանրաքվեի հետ, որը կկայանա սեպտեմբերի 25-ին»։


Իրաքի Ինքնավար Քուրդիստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ անկախության հանրաքվեն կկայանա, անկախ Արեւմուտքի այն նախազգուշացնումներին, որ անկախության օգտին քվեարկությունը կարող է Բաղդադի հետ հակամարտություն սադրել այն ժամանակ, երբ ԻՊ-ի դեմ պայքարը դեռ ավարտված չէ։

Իրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են 2 ահաբեկիչների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան