4.06.2025
Պուտին. Ասադն ինքն էլ է հասկանում իր սխալները
prev Նախորդ նորություն

ԱՄՆ ռազմածովային ուժերը մեղադրել են Իրանին Հորմուզի նեղուցում «վտանգավոր» պահվածքի համար

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ իրանական նավը լազեր է ուղղել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավերն ուղեկցող ամերիկյան ուղղաթիռի վրա՝ նշելով, որ այդ քայլը վտանգ է ներկայացնում նավագնացության համար:


Դեպքը տեղի է ունեցել հունիսի 13-ին, երբ ամերիկյան նավերի խումբը եղել է Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում: Ինչպես հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Բիլ Ուրբանը, իրանական նավը հավասարվել է ամերիկյան նավերին և լույս ուղղել դրանցից մեկի վրա:


«Դրանից կարճ ժամանակ անց իրանական նավը լազեր է ուղղել CH-53E ուղղաթիռի վրա, որն ուղեկցում էր նավերի խումբը»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ դրանից հետո իրանական նավը լուսավորել է ևս մեկ ամերիկյան նավ՝ մոտենալով 800 մետրի վրա:


Ինչպես ասվում է ամերիկյան ռազմածովային ուժերի հայտարարությունում, «գիշերային ժամերին լազերով ուղղաթիռների լուսավորումը վտանգավոր է, քանի որ վտանգ է ստեղծում, որը կարող է ապակողմնորոշել օդաչուներին»:

ՄԱԿ-ը մտադիր չէ աջակցել Իրաքի Քուրդիստանի անկախացման հանրաքվեին
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով