18.02.2026
Իրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են 2 ահաբեկիչների
prev Նախորդ նորություն

ԻՊ-ի առաջնորդը կարող է ոչնչացված լինել. ՌԴ ՊՆ-ն ստուգում է տեղեկատվությունը

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադին կարող է ոչնրացված լինել Ռաքքայի մոտակայքում ահաբեկիչների հրամանատարական կետին ՌԴ ռազմական ավիացայի հարվածների հետեւանքով:


Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը, նշելով, որ այդ ժամանակ հրամանատարական կետում բարձրաստիճան ահաբեկիչների խորհրդակցություն է տեղի ունեցել: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ իրենք նման տեղեկատվություն ունեն, որը տարբեր խողովակներով ստուգվում է:


«Ըստ այդ տեղեկատվության, խորհրդակցությանը ներկա է գտնվել նաեւ ԻՊ-ի առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադին: Նա ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Պուտին․ Մոսկվան հիմքեր չի տեսնում քրդերի հետ կապերը դադարեցնելու համար
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան