25.03.2025
Մոտ 70.000 բնակիչ է վերադարձել Արևելյան Հալեպ
prev Նախորդ նորություն

Թուրքական ընդդիմությունը կոչ է անում փողոց դուրս գալ՝ պատգամավորի դատավճռի կապակցությամբ

Թուրքական ընդդիմադիր գործիչ Քեմալ Կիլիչդարօղլուն մտադիր է բողոքի ակցիա անցկացնել Անկարայի այգիներից մեկում, հայտնում է Hurriet-ը։


«Մենք կսկսենք մեր երթը Գյուվեն պուրակից։ Մենք արդարադատություն ու արդարություն ենք պահանջում»,- ասել է նա։ Նրա խոսքով,Բերբերօղլուն 25 տարվա ազատազրկման է դատապարտվել առանց նրա մեղավորության որեւէ ապացույցի։ «Սա ի՞նչ դատավարություն է։ Մենք երբեք նման դատարան չենք ընդունի»,- նշել է ընդդիմադիրը։


Թուրքական լրատվամիջոցների տվյալներով, բողոքի ակցիան կանցնի նաեւ Ստամբուլում։ Բերբերօղլուն մեղադրվում է Cumhuriyet թերթին տեսանյութեր փոխանցելու մեջ, որտեղ երեւում էր, թե ինչպես է թուրքական հետախուզությունը զենք մատակարարում Սիրիա։

Կատարն ԱՄՆ-ից 12 մլրդ դոլարի F-15 կործանիչներ կգնի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
24.03.2025
ԵՄ վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտը. ԱԳ փոխնախարար