23.11.2024
Իրանում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 12 մարդ. ահաբեկիչները ոչնչացվել են
prev Նախորդ նորություն

Իրանը. Սաուդյան Արաբիան մասնակցել է Թեհրանում ահաբեկչական հարձակումներին

Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Թեհրանում ահաբեկչական հարձակումներին մասնակից լինելու մեջ:


Համապատասխան հայտարարություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապան կորպուսը՝ իրանական էլիտար ռազմական կաույցը:


«Ահաբեկչությունը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի ու ահաբեկիչներին աջակցող երկրների ղեկավարների հետ հանդիպումից քիչ անց... այն, որ ԻՊ-ն պատասխանություն է ստանձնել, ապացուցում է սաուդիտների մասնակցությունը հարձակմանը», - մեջբերում է հայտարարությունը Reuters-ը:


Հունիսի 7-ի առավոտյան Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհ է դարձել 12 մարդ: Կան 30-ից ավել վիրավորներ:


Fars գործակալության հաղորդմամբ՝ հարձակվողներից մեկը մահապարտ է, նրան շրջապատել են իրավապահները: Ընդհանուր առմամբ՝ հարձակվողներիը երեքն են եղել: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ հարձակվողներից մեկը լիկվիդացվել է:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնել է այսօր Թեհրանի խորհրդարանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը: