22.11.2024
Իսրայելի պաշտպանության նախկին նախարար. Էրդողանն իսլամիզացիայի է ենթարկում Եվրոպան
prev Նախորդ նորություն

Քուվեյթ. Կատարի եւ Ծոցի երկրների ճգնաժամը կարող է հանգեցնել «անցանկալի հետեւանքների»

Կատարի եւ Պարսից ծոցի երկրների հարաբերություններում ճգնաժամը կարող է հանգեցնել «անցանկալի հետեւանքների»: Այս մասին հայտարարել է Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Սաբահը, որն այս ճգնաժամում որպես միջնորդ է հանդես գալիս, փոխանցում է KUNA-ն:


«Մեզ համար, սերունդի, որը 37 տարի առաջ ստեղծել է Ծոցի երկրների Համագործակցության խորհուրդը, ծանր է այս տարաձայնությունները տեսնել, որոնք կարող են հանգեցնել անցանկալի հետեւանքների: Անձամբ ինձ համար, որը մասնակցել է Խորհրդի ստեղծմանը, դժվար է, որպես առաջնորդ, դրան լռելյայն հետեւել՝ ոչ մի բան չձեռնարկելով եղբայրներին հաշտեցնելու համար»,- ասել է էմիրը:


Անցյալ շաբաթվա ընթացքում շեյխ Սաբահը այցելել է Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ Կատար՝ փորձելով ճգնաժամի դիվանագիտական լուծում գտնել: