13.07.2025
Իրանի ԱԳՆ․ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկչական խմբերին
prev Նախորդ նորություն

Գերմանիայի ԱԳՆ-ն պահանջել է Թուրքիայի իշխանություններից ազատ արձակել Դենիզ Յուջելին

Գերմանիայի ԱԳՆ-ն նորից պահանջել է Թուրքիայի իշխանություններից ազատ արձակել Die Welt գերմանական թերթի թղթակից Դենիզ Յուջելին, որը կալանավորված է ահաբեկչություն քարոզելու ու ազգամիջյան ատելության հրահրելու մեղադրանքով, հայտնում է DW-ը։


Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին առաջին անգամ թույլատրել են այցելել Յուջելին, որը այս տարվա փետրվարից բանտում է։ Դիվանագետի խոսքով, լրագրողն իրեն լավ է զգում, Գերմանիայից ստացած աջակցությունն ու այն գիտակցումը, որ ինքը մենակ չէ, նրան ուժ են հաղորդում։


Գերմանիայի ԱԳ ղեկավար Զիգմար Գաբրիելը նշել է, որ Բեռլինը պնդում է անկողմնակալ հետաքննություն անցկացնելու ու Յուջելին շուտափույթ ազատ արձակելու անհրաժեշտությունը; Միաժամանակ նա ողջունել է, որ Թուրքիայի իշխանությունների որոշել են թույլ տալ Գերմանիայի դեսպանին այցելել լրագրողին, որին մենախցում են պահում։

Թիլերսոնը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցի ճգնաժամը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ