22.11.2024
Գերմանիայի ԱԳՆ-ն պահանջել է Թուրքիայի իշխանություններից ազատ արձակել Դենիզ Յուջելին
prev Նախորդ նորություն

Թիլերսոնը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցի ճգնաժամը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեիրի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կատարի ու Նեղուցի երկրների միջեւ ճգնաժամը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթը։


Նա նշել է, որ Թիլերսոնը հանդիպման ընթացքում հաստատել է իրավիճակի դեէսկալացիայի ու կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը՝ խնդիրը առավել կարճ ժամանակում լուծելու համար։ Նրա խոսքով, զրուցակիցները համաձայնել են, որ կողմերը ցանկություն ունեն նվազեցնել լարումը ու աշխատել երկարաժամկետ լուծման ապահովման ուղղությամբ։ Նոերթը հայտնել է, որ Թիլերսոնն ու ալ Ջուբեիրը համաձայնել են, որ պետք է ամբողջությամբ կենտրոնանալ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի վրա։


Մինչեւ հանդիպման սկզիբը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ «Կատարը շրջափակման մեջ չէ»։


«Կատարի ծովային նավահանգիստներն ու օդանավակայանները բաց են։ Մենք արգելենք ենք նրանց օգտվել մեր օդային տարածքից ու տարածքային ջրերից, ու դա մեր ինքնիշխան իրավունքն է։ Սահմանափակումները վերաբերում են Կատարական ավիաընկերություններին ու օդանավերին, որոնք Կատարին են պատկանում։ Տեխնիկապես ոչ մի շրջափակում չկա»,- հայտնել է նա, հավելելով, որ Էր Ռիադը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Կատարին մատակարարել սննդամթերք ու դեղամիջոց։