22.11.2024
Եթե Թուրքիան հրաժարվի հանձնել Էրդողանի թիկնապահներին, ԱՄՆ-ն պետք է փակի դեսպանատունը
prev Նախորդ նորություն

Լարիջանի. Իսլամական պետությունների և Իսրայելի դաշինքը աղետ է և խայտառակություն

Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին հայտարարել է, որ որոշ մահմեդական երկրների միությունը իսրայելական ռեժիմի հետ աղետ է և խայտառակություն: Նրա խոսքով, իսլամական ումման պետք է զգայուն լինի պաղեստինցիների ճակատագրի առջև, փոխանցում է Mehr News–ը։

Լարիջանին նշել է, որր որոշ մահմեդական երկրներ շուտով կտեսնեն իրենց ապակայունացնող քայլերի հետևանքները Մերձավոր Արևելքում։

Ըստ նրա, Սաուդյան Արաբիայի քայլերից ի վերջո շահելու է Սաուդյան Արաբիան` նրանք աջակցում են ահաբեկիչներին, մասնավորապես Ան–Նուսրային։