23.11.2024
ԻՊ գրոհայիններն իրաքյան Թալ Աֆարը «խալիֆաթից» անկախ պետություն են հռչակել
prev Նախորդ նորություն

Մակրոն. Ֆրանսիան այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի հարցում նոր մոտեցման մասին, որտեղ Ֆրանսիայի և նրա գործընկերների գլխավոր նպատակը լինելու է հաղթանակն ահաբեկիչների նկատմամբ:

Նա հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունն այլևս պարտադիր պայման չէ սիրիական հակամարտության կայուն հանգուցալուծման համար: Ըստ Ֆրանսիայի նախագահի, ապահովելու համար քաղաքական կայուն ապագա այդ երկրի համար դիվանագիտական ջանքեր են պետք և Ասադի ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը երկխոսությանը, գրում է Deutsche Welle-ն:

Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ ԱՄՆ հետ կիսում է Սիրիայի հարցում «կարմիր գծի» առկայությունը քիմիական զենքի կիրառման առումով: Բացի այդ, Փարիզը պնդում է, որ երկրում հումանիտար միջանցքներ ստեղծվեն:


Թրամփն իր հերթին նշել է, որ Մակրոնի հետ կան որոշակի հակասություններ, որոնք, սակայն, չեն կարող խարխլել երկու երկրների բարեկամությունը: Մասնավորապես նրանց այդպես էլ չի հաջողվել պայմանավորվել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցում: