23.11.2024
The Daily Beast. Սիրիայում գլխավոր հաղթողն Իրանն է
prev Նախորդ նորություն

ԻՊ գրոհայիններն իրաքյան Թալ Աֆարը «խալիֆաթից» անկախ պետություն են հռչակել

«Իսլամական պետության» գրոհայիններն իրաքյան Թալ Աֆար քաղաքն ինքնուրույն պետություն են հռչակել՝ դրանով իսկ հռչակելով նրա անկախությունն այսպես կոչված խալիֆաթից:

Ահաբեկիչները խիստ պատիժներով են սպառնացել յուրաքանչյուրին, ով չի կատարի նոր իշխանությունների հրամանները:

Նշվում է, որ Թալ Աֆարի իրադարձությունները վկայում են ԻՊ շարքերում պառակտման մասին, որի պատճառը հավանաբար խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահն է, գրում է Lenta.ru-ն:

Աղբյուրները պնդում են նաև, որ այժմ քաղաքում Ալ Բաղդադիի կողմնակիցների զանգվածային ձերբակալություններ են իրականացվում: Դա իրականացվում է արաբների ու օտարերկրացիների ղեկավարությամբ, որոնք փորձում են իրենց կամքը թելադրել ընդդիմադիրներին: