19.04.2025
Թիլերսոնը Կատարի ճգնաժամի մասնակիցներին բանակցությունների կոչ է արել
prev Նախորդ նորություն

Բինալի Յըլդըրըմ. Թուրքիայում նոր հեղաշրջումը բացառված է

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեկամյակի նախօրեին հայտարարել է, որ երկրում նոր հեղաշրջման փորձի հավանականություն այս պահին չկա:

Ինչպես նշում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, Յըլդըրըմը հայտնել է, որ մեկ տարվա ընթացքում երկրի պետական ապարատում իրականացված լայնամասշտաբ կադրային զտումներն ու ձերբակալությունները ծառայում են իրենց նպատակին և չեզոքացրել են նոր հեղաշրջման վտանգը:

Սակայն հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամների հետ կապված կարող են ամեն վայրկյան «նոր անակնկալներ» լինել:

«Դեռ վաղ է ասել, թե այս խնդիրն ավարտված է: Հաշվի առնելով խմբավորման խառը կապերը՝ ամեն վայրկյան կարող ենք տարբեր բաներ վերապրել»,- ասել է վարչապետը:

ԱՄՆ-ում մեկնաբանել են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հնարավոր անցկացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար