Ձերբակալել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը
Իրանի նախագահ Հասա Ռոհանիի եղբայր Հոսեյն Ֆերեյդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Iran Front Page-ը, հղում կատարելով այդ երկրի արդարադատության նախարարության մամուլի խոսնակի խոսքերին:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Ֆերեյդունի նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է ձերբակալությունն այն բանից հետո, երբ նա չի կարողացել վճարել նախարարության ներկայցրած գրավը: Նրա նկատմամբ քերական հետապնդում է իրականացվում, ընթանում է նախաքննություն: Մանրամասները չեն հաղորդվում:
Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, Ֆերեյդունը կապած էր պետական ապահովագրական ընկերության տնօրենների աշխատավարձերի բարձրացման սկանդալի հետ: Սակայն նա հերքում էր իրեն վերագրվող մեղադրանքները:
Հիշեցնենք, որ 2015 թ-ին ֆերեյդունը եղել է Իրանի միջուկային ծրագրով բանակցություններում Իսլամական Հանրապետության հատուկ բանագնացը: Իսկ 2014 թ-ի փետրվարին Իրանի նախագահի եղբայրը կառավարության անունից 400 հազար դոլար էր փոխանցել այդ երկրում գործող միակ հրեական հիվանդանոցին: