ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով օգոստոսի 23-ին աշխատանքից ազատվել է և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Արտակ Պողոսյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել հունիսի 22-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նախկինում նա ղեկավարել է Երևան քաղաքի Կենտրոնականի բաժինը: