20.04.2025
Հանդիպում չի լինելու. Կարեն Կարապետյանը չի գնալու Մարիոթ
prev Նախորդ նորություն

Այդ մարդը հավակնում է բանակցել մեր երկրի հակառակորդների հետ. Ալեն Սիմոնյան

Այդ որոշումը զարմանալի է: Այս մասին հայտարարեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի բանակցություններին չմասնակցելու որոշմանը:

Հիշեցնենք, քիչ առաջ վարչապետի պաշտոնակատարի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որում Փաշինյանի կողմից հրավիրված բանակցությունները որակեց անհեռանկարային:

«Մարդը, ով հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնին և հավակնում բանակցել մեր երկրի հակառակորդների հետ հրաժարվում է բանակցել Ելք խմբակցության ղեկավարի և ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի հետ: Ես ենթադրում եմ, որ նման տրամաբանությամբ Կարեն Կարապետյանը կարող է նաև չգալ ԱԺ նիստին և ելույթ չունենալ»,- ասաց նա:

«Ես տարակուսում եմ, թե ինչու նման ոչ այդքան ճիշտ որոշում կայացրեց»,-ասաց Սիմոնյանը:

Առաջիկա րոպեներին Մարիոթ հյուրանոցում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:

Կարեն Կարապետյանն ուղղակի վստահ չէ իր բանակցային ուժերին. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար