Կարեն Կարապետյանն ուղղակի վստահ չէ իր բանակցային ուժերին. Նիկոլ Փաշինյան
Սա նշանակում է, որ ՀՀԿ-ում խառնաշփոթ է, քանի որ երեկ նրանք հայտարարեցին, որ պատրաստ են բանակցությունների առանց նախապայմանների: Այս մասին Մարիոթ հյուրանոցում հրավիրված ասուլիսին հայտարարեց թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այն բանից հետո, ինչ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարվեց գալ բանակցությունների:
«Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը ուղղակի վստահ չէ իր բանակցային ուժերին: Եվ եթե դա այդպես է հայրենիքի ներսում, ապա այս դեպքում ինչպե՞ս է նա բանակցելու հայ-ադրբեջանական բանակցություններում»,- հարց հնչեցրեց թավշյա հեղափոխության առաջնորդը:
«Մեր դիրքորոշումը հայտնի է. մենք կարծում ենք, որ ժողովրդի հաղթանակը այս գործընթացում պետք է արձանագրվի նաև դե-յուրե: Հարցը մեկն է՝ ուզում է ՀՀԿ-ն հաղթահարել այս ճգնաժա՞մը: Եթե Հանրապետական ընտրվի վարչապետ, ապա մենք կշարունակենք մեր խաղաղ անհնազանդության գործողությունները և կփորձենք բացատրել ՀՀԿ-ականներին, օրինակ՝ Կարեն Կարապետյանին, որ նա չի հասկանում իրավիճակը, որ առկա է երկրում»,- ասաց նա ու ավելացրեց, որ ինքը մայիսի 1-ին կանխորոշում է 100 հազարավոր քաղաքացիների Երևանի փողոցներում: Նա հրավիրեց բոլորին մայիսի 1-ի առավոտյան ժամը 08-ից լինել Երևանում, հեղեղել փողոցները, այդ թվում ԱԺ հարակից փողոցները:
«Ես հույս ունեմ, որ ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը իրենց դիրքորոշումները կհստակեցնեն և հրապարակային այդ մասին կհայտարարեն: Ես ակնկալում եմ դա, թե ինչպես են քվեարկելու»,- նշեց բանախոսը:
Իսկ այն լուրերին, թե Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնին, Փաշինյանը նշեց, որ ինչ էլ լինի՝ դա պետք է արժանանա ժողովրդի աջակցությանը:
Փաշինյանը նշեց, որ մայիսի 1-ին լինելու է
«Մենք ունենք ամենակարևոր մանդատը՝ հայ ժողովրդի աջակցությունը և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Հազարավոր հայեր գալիս են Հայաստան ու մասնակցում այս ցույցերին, քանի որ նրանք ակնկալում են այնպիսի փոփոխություններ, որ կարողանան վերադառնալ հայրենիք: Եվ Ազգային Ժողովը պետք է սա հաշվի առնի»,- շեշտեց նա: