26.11.2024
Կարեն Կարապետյանն ուղղակի վստահ չէ իր բանակցային ուժերին. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

«Կարապետյանը տպավորություն է ստեղծում, թե Մոսկվայի աջակցությունն ունի. դա անարժանապատիվ է»

Ռուսաստանը, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի խառնվում Հայաստանի ներքին իրավիճակին: Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Սա զուտ ներհայկական գործընթաց է»,- կրկնեց նա:

Ռուսաստանցի լրագրողի հարցին՝ ինչո՞ւ էին հայ պաշտոնյաները երեկ մեկնել Մոսկվա, ի՞նչ նպատակով, Փաշինյանը նշեց, որ տեղեկություններ չունի: Բայց ենթադրում է.

«Գուցե նրանք գիտեն, որ Հայաստանում չունեն որևէ աջակցություն և այդ պատճառով ուզում են տպավորություն ստեղծել, թե աջակցություն ունեն ինչ-որ այլ տեղում: Կարեն Կարապետյանն ուզում է տպավորություն ստեղծել, որ արտաքին աջակցություն ունի. դա անարժանապատիվ է»,- շեշտեց Փաշինյանը:


Նա նաև շեշտեց, որ իրենք ոչ մի ետքայլ չեն պատրաստվելու անել և ճգնաժամը ավելի է խորանալու: Ըստ Փաշինյանի՝ ՀՀԿ-ն դա պետք է հասկանա:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մերժեց բանակցելու Փաշինյանի հրավերն ու չեկավ Մարիոթ հյուրանոց: