26.11.2024
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը. Սարգսյանն իր հետ փաստաթղթեր է տարել
prev Նախորդ նորություն

Հանդիպում չի լինելու. Կարեն Կարապետյանը չի գնալու Մարիոթ

Մեկ ժամից էլ քիչ ժամանակ է մնում Մարիոթ հյուրանոցում հանդիպմանը, որին թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին:


«Կարեն Կարապետյանը հանդիպմանը չի մասնակցելու»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արամ Արարատյանը:


Այս րոպեներին հայտարարություն է տարածվելու:


Հիշեցնենք` Երևանում 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն ժամանակավոր իրականացնում է Կարեն Կարապետյանը։


Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։