26.11.2024
Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին քաղաքականությանը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը. Սարգսյանն իր հետ փաստաթղթեր է տարել

Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ընդդիմության առաջնորդ, ԱԺ պատգամավոր, #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը:


«Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները», - ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։


Նույն գրառման մեջ Փաշինյանը որպես հետգրություն հավելում է. «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։


Հիշեցնենք` Երևանում 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն ժամանակավոր իրականացնում է Կարեն Կարապետյանը։


Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։