18.09.2025
Ընդդիմադիր պատգամավորները կոչ են արել Վրաստանի խորհրդարանին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
05.12.2017
Ընդդիմադիր պատգամավորները կոչ են արել Վրաստանի խորհրդարանին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Ախալքալաքի շրջանային ժողովի «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորները կոչ են անում Վրաստանի խորհրդարանին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու պահանջով: Այս մասին հաղորդում է Jnews-ը: Պատգամավորներ Զաքար Զաքարյանը, Սամվել Պետրոսյանը, Գենադի Էլիզբարյանը, Սիմոն Մանանյանը և Սարգիս Ուզունյանը ներկայացված նախագծում կոչ են անում երկրի խորհրդարանին հետևել շատ առաջատար երկրների օրինակին, ճանաչել ու դատապարտել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Հեղինակները հիշեցնում են, որ 2015 թվականի սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ը որոշում կայացրեց դեկտեմբերի 9-ը հռչակել ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր: Ըստ այդմ, նրանք կոչ են անում այդ օրը Ախալքալակի շրջանային խորհրդում մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ժողովուրդների հիշատակը, որոնց նկատմամբ այդ ոճրագործությունն իրականացվել է, ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը և հորդորել Վրաստանի խորհրդարանին ճանաչել այն: