ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր ձերբակալությունից հետո ինքը զանգահարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և խնդրել է իրեն թույլատրել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: «Չզարմանաք՝ զանգել եմ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին և իրեն եմ հորդորել, որ թույլտվություն տրվի, որ ինձ թույլ տան մտնել ու զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Արամ Սարգսյանը: Նա ասել է, որ այլընտրանքը՝ քան երկու թիմերի լիդերների հանդիպումն ու երկխոսելն է, չկա: «Այս պահին էլ դեռ կորսված չէ, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել ու երկխոսել»,- ասել է նա, հավելելով, որ այլևս չի ցանկանում նոր Մարտի 1 տեսնել: Հիշեցնենք, որ Սարգսյան-Փաշինյան տապալված բանակցություններից հետո, ոստիկանությունը հավաքների դարադրեցման որոշում կայացրեց ու սկսեց բերման ենթարկել հակակառավարական ցույցների մասնակիցներին: Տեղի ունեցամ բախումներ, իրավապահները կրառեցին հատուկ միջոցներ: Բերման են ենթարկվել նաեւ ընդիմության առաջնորդներ, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: