Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը կանոնավոր այցեր է կատարում Ադրբեջան եւ Հայաստան: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը: Նրա խոսքով՝ հատուկ ներկայացուցչի մանդատի մեջ է մտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցությունը: «ԵՄ-ի եւ հակամարտության կողմերի միջեւ շփումները շատ կարեւոր են: Մենք վճռականորեն սատարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը»,- ասել է Մարդը: