24.11.2024
Կայունից դրական. Moody’s-ը բարելավել է ՀՀ-ի բանկային համակարգի վերաբերյալ կանխատեսումը
prev Նախորդ նորություն

Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում. Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ երեկվա վարչապետի ելույթից հետո լրագրողներից մեկ տասնյակից ավել հեռախոսազանգեր է ատացել՝ հայտնելու կարծիքը հայ-ամերիկյան հարաբերությունների ու վարչապետի հայտարարության վերաբերյալ:


Սուրեն Սարգսյանը կետ առ կետ անդրադարձել է վերոհիշյալին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.


«Նիկոլը ճիշտ է, Թրամփը սխա՞լ


Երեկվա վարչապետի ելույթից հետո լրագրողներից մեկ տասնյակից ավել հեռախոսազանգեր եմ ատացել, հայտնելու կարծիքս հայ-ամերիկյան հարաբերությունների ու վարչապետի հայտարարության վերաբերյալ: Խոստացա այսօր ստատուսով անդրադառնալ:


1.Այո, եթե Հայաստանում իշխանափոխություն լիներ Բուշ 43-ի կամ Օբամայի օրոք, մենք կունենաինք որակապես այլ հայ-ամերիկյան օրակարգ, այդ թվում հայտարարություններ, աջակցություն:


2. Այո, եթե Հիլարին լիներ նախագահ, մենք կունենաինք որակապես այլ օրակարգ:


3. Հասկացեք, Թրամփը պրագմատիկ նախագահ է: Նա ոչ մեկին ոչինչ տալու պարտականություն չունի, նա մեզ պարտք չէ:


4. Միաժամանակ, Թրամփը իր պարտքն է համարում բացարձակապես իր դաշնակիցներին աջակցել, լինի դա Իսրայելը, Վրաստանը, թե այլ պետություն և սա տրամաբանական է:


5. Վերջապես հասկացեք, մենք ամերիկացիների համար ոչ դաշնակից ենք, ոչ ռազմավարական նշանակություն ունենք:


6. Հայ-ամերիկյան հարաբերություններում կան խնդիրներ: Լուծելի և ոչ այնքան:


7. Մենք ամերիկցիների բարեկամների հետ խնդիրներ ունենք (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իսրաել) իրանք էլ` մեր բարեկամների (ՌԴ, Իրան): Չհաշված, որ իրանք խնդիրներ ունեն մեր որոշ պաշտոնյաների հետ:


Այնպես որ, այո, Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում:


Այո, Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չի, աշխարհում իշխանափոխություն անելու օրակարգ չունի, փող ծախսելու` նույնպես:


Այնպես որ երկուսդ էլ հանգիստ նստեք տեղներդ»: