24.11.2024
Մարտի 1-ի զոհերից մեկի մայրը բողոքի ցույց է անում. կողքին շիշ ու լուցկի է դրված
prev Նախորդ նորություն

Գործնականում զրո․ Փաշինյանը դժգոհ է «թավշյա հեղափոխությանը» ԱՄՆ-ի արձագանքից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է անցյալ տարի ապրիլին երկրում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը» ԱՄՆ-ի արձագանքից։


Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում մարտի 28-ին տեղի ունեցած ելույթի ժամանակ՝ պատասխանելով արեւմտամետ տրամադրություններով հայտնի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի՝ հայ-ամերիկյան հարբերությունների վերաբերյալ հարցին։


Վարչապետը արձանագրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ վաղուց հանդես են գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում: «Ուզում եմ Ձեզ և բոլորիս հարց տալ. իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ի՞նչպես արձագանքեցին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով ու առանցքով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական փոփոխություններ են ու որևէ մեկը սրանում չի կարող կասկածել», - ասել է նա:


«Իսկ ի՞նչպես արձագանքեցին, - հարցադրում է հնչեցրել Փաշինյանն ու ինքն էլ պատասխանել։ - Ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին էլ եմ ասել, համարում եմ, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է՝ մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից պետք է փոխարինենք Բ կետից կախվածությամբ»:


Նրա խոսքով, Հայաստանն ինքնիշխանությանը շատ լուրջ է վերաբերվում և «ես ձեզ ուզում եմ հավաստիացնել ու Դուք պետք է տեսնեիք, որ կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի ու ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ուղղություններով»: