27.02.2026
Աշոտյանը դիմել է Բունդեսթագին՝ Rheinmetall-ի և Ադրբեջանի ՊՆ միջև հուշագրի առնչությամբ
03.07.2018
Աշոտյանը դիմել է Բունդեսթագին՝ Rheinmetall-ի և Ադրբեջանի ՊՆ միջև հուշագրի առնչությամբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նամակով դիմել է Գերմանիայի Բունդեսթագին՝ Ադրբեջանի հետ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ։ «Այսօր պաշտոնապես դիմել եմ Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ։ Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաև Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին»,- Facebook-յան իր էջում գրել է Աշոտյանը՝ նշելով, որ ընթացքի մասին կտեղեկացնի հավելյալ։