16.01.2025
ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Բորդյուժային կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը
07.09.2016
ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Բորդյուժային կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում, ՀԱՊԿ խորհրդի նիստի շրջանակում: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Վերջինիս խոսքով, նոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչ: «Ինձ այդ պաշտոնում կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչ, սակայն կոնկրետ ով այս պահին ասել չեմ կարող: Նրա անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երևանում՝ նախագահների մակարդակով Խորհրդի նիստի ժամանակ», — ՏԱՍՍ հաղորդմամբ ասել է նա: Նշենք, որ Հայաստանի քաղաքական շրջանակներում շրջանառվում է, որ Բորդյուժային այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Վերջինիս նշանակումը սպասվում էր դեռ տարեսկզբին, թեև այն ժամանակ Հարությունյանն այդ լուրերը հրաժարվում էր մեկնաբանել: