23.11.2024
Մամուլ. Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում հանդիպո՞ւմ էին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներին ուղարկեց խաշ ուտելու

Ես դեռ չգիտեմ, թե ինչպես կնշվի Քաղաքացու օրը, գաղափար չունեմ։ Բայց կարծում եմ, որ ուրախ պետք է նշվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բայց ահա, թե ինչպես կնշեն տոնը նրանք, ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը, վարչապետը լավ պատկերացնում է.

«Նրանք, ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը, կգնան խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են։ Կարծում եմ՝ իրենց հին ռեստորաններում տեղ կա, որ բոլորը տեղավորվեն», - ասաց նա։


Լրագրողի հարցին` արդյոք ճիշտ էր, որ գործող իշխանությունն է այդ տոնը սահմանում, այդպիսով գնահատական տալով հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ օրը ակնհայտ կդառնա՝ մարդիկ տոնում են օրը, թե ոչ։

Հիշեցնենք, կառավարության նիստում որոշում կայացվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր: Ավելի վաղ մամուլը գրել էր այն մասին, թե որոշում է կայացվել ՀՀ քաղաքացու օր նշել ապրիլի 23-ը. անցած տարի հենց այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Գոնե առաջիկա երկու տարիներին՝ 2019-ին և 2020-ին ապրիլի 23-ը շաբաթ օր չի ընկնում: