ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակումներ է արել: Նախագահի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ: Հաջորդ երկու հրամանագրերով Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը նշանակվել են փոխվարչապետեր: Ավելի վաղ Արմեն Գևորգյանն ազատվել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Իսկ Վարդան Մակարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ալեքսան Հարությունյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: