26.11.2024
Մարտին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը աճել է 7 տոկոսով
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ևս մեկ կին փոխնախարար ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլիա Շուշանյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»:


VERELQ-ը ներկայացում նրա կենսագրությունը:


Լիլիա Շուշանյանը ծնվել է 1991թ. մայիսի 26-ին, Երևանում:


Կրթություն


2012-2014թթ.՝ Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Հանրային կառավարում» մասնագիտացմամբ գերազանցության դիպլոմ, մագիստրատուրա
2008-2012թթ.՝ Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Հանրային կառավարում» մասնագիտացմամբ գերազանցության դիպլոմ, բակալավր
Աշխատանքային գործունեություն


2014-2015թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, գլխավոր գործավար
2015-2016թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, փորձագետ
2016-2017թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ հանրային կառավարման հարցերով խորհրդատու
2017թ․հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական (հասարակական հիմունքներով)
2017թ․հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար
2018 հունվարից առ այսօր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար