Ալիեւը խաղաղություն չի ուզում. Լելյա Յունուս
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում քննարկվեց Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։
Ինչպես Ստրասբուրգից հայտնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, 87 քաղաքական բանտարկյալ, որոնց զգալի մասը պահվում է Ադրբեջանի Գոբուստան բանտում, որը հայտնի է ինկվիզիցիոն կտտանքների իր ավանդույթով։
«Բնականաբար, ժանրի կանոնների համաձայն, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարեց, որ մինչեւ չլուծվի Արցախի խնդիրը, Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների հարցը չի լուծվելու։ Ադրբեջանցի իրավապաշտպան Լելյա Յունուսը բավականին ուշագրավ հայտարարություն արեց.
«Դիկտատորին միշտ ներքին թշնամի է պետք եւ այդ թշնամին Ղարաբաղն է։ Չլինի Ղարաբաղը ՝ դիկտատոր Ալիեւը մի այլ ներքին թշնամի կգտնի։ Ալիեւը խաղաղություն չի ուզում եւ միայն մեկ դեպքում Հայաստանի հետ կարող է կնքվել խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում ալիեւյան դիկտատուրան վերանա»։
Անկեղծ ասած՝ սա առաջին դեպքն էր, երբ ես համաձայնեցի Լեյլա Յունուսի հետ»,- գրել է Facebook-ի իր էջում Նաիրա Զոհրաբյանը։