Հայտնի է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը: ՀՀ վարչապետի հուլիսի 24-ի որոշմամբ, 2015 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 847-Ա որոշման հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: Ըստ այդմ, խորհուրդը բաղկացած է 15 անդամից, այն գլխավորում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Խորհրդի կազմում են հետեւյալ անձինք. Վաչե Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ. Ստեփանյան – կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյան – Արդարադատության նախարար Վարդան Արամյան – Ֆինանսների նախարար Սուրեն Կարայան – Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Վազգեն Մանուկյան – Հանրային խորհրդի նախագահ Հովհաննես Հովսեփյան – ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Արման Թաթոյան – Մարդու իրավունքների պաշտպան Սիրանուշ Սահակյան – ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Հ. Ասլանյան – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Միքայել Մելքումյան – «Ծառուկյան» դաշինք խմբակցության ներկայացուցիչ Էմին Երիցյան - «Հայաստանի համայնքների միություն»իրավաբանական անձանց միության նախագահ Կարեն Զադոյան – Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի նախագահ Ս. Այվազյան - «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Լ. Դոյդոյան - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ: